Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է նոյեմբերի 30-ին անցկացված գործադուլի առնվազն 75 մասնակիցների: Ինչպես հայտնում է BBC News-ը, նրանցից 21-ը ձերբակալվել են Լոնդոնի արևմտյան հատվածում տեղակայված գրասենյակներից մեկի գրոհման փորձի ժամանակ: Արհմիությունների գնահատականներով լոնդոնյան ցույցին մասնակցել են մոտ 25 հազար քաղաքացիներ:
Սակայն Լոնդոնում անցկացված բողոքի ակցիան ընդամենը մեկն էր ողջ երկրով մեկ կենսաթոշակների վերաբերյալ փոփոխությունների դեմ իրականացվող ցույցերից: Բըրմինհեմում ակցիային մասնակցել են 30 հազար քաղաքացիներ, Մանչեստերում փողոց են դուրս եկել 15 հազար ցուցարարներ: Քարդիֆում ակցիային էին միացել 3000 բնակիչներ:
Նոյեմբերի 30-ին փակ էր Բրիտանիայի դպրոցների մեծ մասը, դատարանները, Լոնդոնի գլխավոր Հիդրոու օդանավակայանը, և մի շարք այլ պետական հաստատություններ:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաները պայմանավորված են վարչապետ Դևիդ Քեմերոնի և կառավարությունում ֆինանսատնտեսական հարցերով պատասխանատու Ջորջ Օզբորնի նախաձեռնությամբ, համաձայն որի, պետք է ավելացվեն կենսաթոշակային հարկերը, իսկ թոշակային տարիք պետք է սահմանվի 67-ը: