Home / Հայաստան / ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2012թ. պետբյուջեի փոփոխություններին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2012թ. պետբյուջեի փոփոխություններին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում  հավանություն է տվել կառավարության կողմից 2011 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացված ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում 2012 թ. պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին։

ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է լրամշակել 2012 թ. պետբյուջեի նախագիծը և լրամշակված տարբերակն ամփոփաթերթի հետ միասին ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որը դրանք սահմանված կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով (Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։