Հովիկ Աբրահամյանին ԱԺ նիստերի դահլիճում նոր տեղ են հատկացրել: Այն գտնվում է առաջին շարքում` խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարևանությամբ, գրում է «168 ժամ» թերթը:
Աբրահամյանին առաջին շարքում տեղ հատկացնելու համար խմբակցության շարքերում մի քանի փոփոխություններ են արել: Նախկինում այդ տեղը պատկանում էր ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանին, ում տեղափոխել են Լևոն Սարգսյանի տեղը: Իսկ Սարգսյանին տեղափոխել են ավելի ետին շարքեր:
Թերթը նշում է, որ Աբրահամյանն արդեն հանձնել է ԱԺ նախագահի աշխատասենյակը, և նոր սենյակի դռան վրա արդեն փակցված է նոր ցուցանակը` «պատգամավոր Հովիկ Աբրահամյան»: Վերջինս, սակայն, դեռ շրջում է ԱԺ նախագահի ծառայողական ավտոմեքենաներով, նույնիսկ անվտանգության ծառայողների ուղեկցությամբ: ԱԺ-ում խոսում են, որ նա չի ցանկանում հրաժարվել ծառայողական շքեղ ավտոմեքենաներից, գրում է «168 ժամը»: