Շփման գծում մահվան ելքերով միջադեպերն ընդգծում են դրանց վերաբերյալ հետաքննության անցկացման առաջարկվող մեխանիզմների իրականացման անհրաժեշտությունը, որի մասին, ըստ էության, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն արդեն իսկ պայմանավորվել են: Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) համատեղ հայտարարության մեջԼ Հիշեցնենք, որ համանախագահները տարածաշրջան են այցելել նոյեմբերի 28-30-ը:
«Համանախագահները քննարկել են վստահության ամրապնդման և ուխտագնացության, մշակութային օբյեկտների և գերեզմանոցների պահպանման նպատակով հավելյալ միջոցառումների իրականացման հարցերը», – ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունն ընդհանուր առմամբ ամփոփում է տարածաշրջան կատարած այցը: