Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն իր գրպանից վերականգնել է պետությանը պատճառած գույքային վնասը` մի քանի տասնյակ միլիոնների չափով: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը` վկայակոչելով ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մոտ կանգնած իր աղբյուրին:
Չնայած դրան, Օհանյանն ամբողջությամբ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Թերթի տեղեկություններով` Մարգար Օհանյանից բացի, գործով անցնում են ևս չորս ամբաստանյալներ, որոնք ճանապարհային ոստիկանության համակարգի աշխատակիցներ են և ամբողջությամբ ընդունում են իրենց մեղքը:
Գործը գտնվում է ավարտական փուլում և շուտով կմտնի դատարան: Ըստ «Ժողովուրդի»` գործով կա անջատված մաս, որը կքննվի առանձին: