Home / Հայաստան / Freedom House-ին անհանգստացնում է մարդու իրավունքերի վիճակն Ադրբեջանում

Freedom House-ին անհանգստացնում է մարդու իրավունքերի վիճակն Ադրբեջանում

Ադրբեջանցի լրագրող Ռաֆիգ Թաղիի դանակահարությունը հարված էր մամուլի ազատությանը, և վերջին դեպքն է երկրում տեղի ունեցող մի շարք անհանգստացնող իրադարձություններից, որոնք արտացոլում են Ադրբեջանում մարդու իրավունքերի վերաբերյալ իրավիճակի վատթարացումը, ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության տեղադրված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին անհայտ մեկը հարձակվել էր Թաղիի վրա և դանակի մի քանի հարված հասցրել Բաքվում գտնվող լրագրողի տան դիմաց: Հրատարակիչն ու լրագրողը մահացել էր հիվանդանոցում` հարձակումից մի քանի օր անց` նոյեմբերի 23-ին:

Ռաֆիգ Թաղի

Հիվանդանոցում Թաղինը հայտնել էր, որ հարձակումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է «Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստած իր հոդվածով, որը վերաբերում էր Իրանի կառավարությանը: Լրագրողը կասկած էր հայտնել, որ իր վրա հարձակում գործած անձը իրանական ռեժիմի սատարողներից է:

Ոստիկանությունը քրեական հետաքննություն է անցկացնում, սակայն դեռևս չի գտել հանցագործին:

Freedom House-ը նշում է, որ Ադրբեջանում ազատ արտահայտման իրավունքի հարցում իրավիճակը ծայրահեղ ծանր է մնում:

«Սահմանադրությունը երաշխավորում է ազատության և արտահայտման իրավունքը, գործնականում, սակայն, իշխանությունները դաժանորեն սահմանափակում են երկուսն էլ: Զրպարտությունը քրեական հանցանք է, որը կառավարությունը հաճախ օգտագործում է քաղաքական նպատակներով: Իշխանությունները շարունակում են ձերբակալել լրագրողներին և բլոգերներին, որոնք այլախոհ կարծիքներ են հնչեցնում:

2011 թվականի հունիսին, հարձակման էին ենթարկվել ամերիկացի լրագրողն ու բրիտանացի ակտիվիստը: 2011-ի օգոստոսին 6 ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստներ 3 տարվա ազատազրկման էին դատապարտվել «խորհրդարանական ընտրություններին միջամտելու» մեղադրանքով: Իշխանությունները հողին հավասարեցրեցին նաև մարդու իրավունքների առաջատար պաշտպան Լեյլա Յունուսի գրասենյակը, ով բացասաբար էր արտահայտվել կառավարության`հարկադրական արտաքսման քաղաքականության վերաբերյալ», – նշում են հայտարարության հեղինակները: