ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի սենատորներն ամենամյա «Նոր մարտահրավերներ, նոր հնարավորություններ 2011» թուրք-ամերիկյան համաժողովի շրջանակներում հայտարարել են, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունն էլ ավելի է մեծանում, քանի որ Թուրքիայի ժողովրդավարությունը «հզորության փայլուն մոդել է», որը ձեռք է բերվել հիմնարար ազատությունների և ժողովրդավարության շնորհիվ, այն էլ` արաբական երկրներում խռովությունների ժամանակ, հայտնում է Todays Zaman-ը:
Ելույթ ունենալով համաժողովի շրջանակներում` սենատոր Կիրստեն Ջիլիբրանդը ասել է, որ Թուրքիայի տնտեսությունն ու տարածաշրջանային գերակա դիրքը գործում է ոչ միայն ի շահ Թուրքիայի, այլև այն երկրների, որոնք Արաբական գարուն են ապրում, ինչպես նաև ի շահ Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ի:
Խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին` ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իլեանա Ռոս-Լեհտինենը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները այժմ «ավելին են. քան «տարածաշրջանային անվտանգության համագործակցությունը», և դրանք «գլոբալ ռազմավարական կարևորություն ունեն»:
Կոնգրեսականը խոսել է նաև 1915-ի դեպքերի մասին և հայտարարել, որ ԱՄՆ Կոնգրեսը չէ, որ պետք է որակում տա իրադարձություններին: Դա, ըստ Ռոս-Լեհտինենի, Թուրքիայի և Հայաստանի խնդիրն է: