«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան է վերադարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով Դուբայ էր մեկնել իր 55-ամյակը նշելու համար:
Ծառուկյանը Երևան է վերադարձել` մասնակցելու ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մոր հուղարկավորությունը: Թերթի տեղեկություններով` Ծառուկյանի հետ Երևան է վերադարձել նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: