ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-7-ին Վիլնյուսում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրին:
Վերջինիս փոխանցմամբ` առաջիկա հանդիպումը տեղի կունենա Լիտվայի մայրաքաղաքում ԵԱՀԿ երկրների նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
Գործակալության տեղեկություններով` հանդիպմանը նաև կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա):
Հայաստանի ԱԳՆ-ն առայժմ չի հաստատում այս տեղեկատվությունը: