«Վերածնված երեխաներ» (Reborn) տիկնիկների մոդան սկսել է տարածվել ողջ աշխարհով մեկ: Եթե ձեր առջև Reborn է, դուք նրան իսկական երեխայից չեք տարբերի: Դրանք չափազանց նման են կենդանի մանկիկներին, հաղորդում է «Ուզնայ վսյո» պարբերականը:
Reborn-ները նախատեսված չեն երեխաների համար և անգամ կարելի է ասել, որ տիկնիկներ էլ չեն, որովհետև կշռում են այնքան, որքան նորածին երեխան: Անգամ նորածնի հոտ ունեն, քանի որ դրանց ստեղծման ժամանակ պատրաստանյութի մեջ մանկական յուղ են խառնում: Եվ բացի դա, «վերածնված երեխաների» մյուս հատկանիշն այն է, որ դրանք բոլորը տարբերվում են միմյանցից: Reborn-ների գինը տատանվում է 200-15,000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Նշվում է, որ ոմանք նման տիկնիկներ են պատվիրում` ի հիշատակ իրենց մահացած երեխայի: