Դերասան Միխայիլ Կալինինը նետվել է հինգերորդ հարկում գտնվող իր տան պատուհանից Պորտուգալիայում հանգստացող կնոջ և տղայի մոտ ծրագրված ճամփորդության նախօրեին:
Մայրաքաղաքային հետաքննիչները փորձում են պարզել 43-ամյա դերասան և գործարար Մաքսիմ Կալինինի ինքնասպանության դրդապատճառները:
«Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմում Կորոլկովի դերում հանդես եկող Կալինինը ինքնասպան է եղել դեկտեմբերի մեկին:
Կալինինի բնակարանի սենյակներից մեկում ինքնասպանությունից առաջ գրված նամակ են գտել, որտեղ դերասանը խնդրում է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել:
«Ես մոլորված եմ: Շատ ծանր կացության մեջ եմ: Չգիտեմ` ինչը կարող էր դրդել Մաքսիմին նման քայլի դիմել: Այժմ քննիչներն են զբաղվում դրանով: Ոչ ոք չգիտե, թե ինչ է տեղի ունեցել»,-Կալինինի այրու խոսքերն է փոխանցում LifeNews կայքը: