«Ռուսաստանի երկաթգծեր» ընկերության մաս կազմող «Սպեցմոստոտրեստ» ձեռնարկության ղեկավարի տեղակալ 50-ամյա Պյոտր Ավագյանցին մահացած են գտել Մոսկվայում գտնվող իր բնակարանի մուտքում, հայտնում է Life News-ը: Ենթադրաբար, տղամարդը ինքնասպան է եղել, սակայն դրդապաճառները հայտնի չեն:
Պարբերականի տեղեկություններով` Ավագյանցը ինքնասպան է եղել որսորդական հրացանով իր բնակարանի աստիճանահարթակի վրա:
Ավագյանցի մարմինն առաջինը հայտնաբերել է կինը: Տեսնելով արյունաթաթախ ամուսնուն` կինը շտապօգնություն է կանչել: Սակայն տեղ ժամանած բժիշկներին մնում էր միայն մահն արձանագրել:
Կինը կարծում է, որ ամուսինն ինքնասպան է եղել աշխատանքային անհաջողություններով պայմանավորված ընկճախտի պատճառով: «Նա ասում էր, որ չի կարող այդպես ապրել: Եվ որ ամեն ինչ զզվեցրել է: Ասում էր, որ ցանկանում է սպանել ինքն իրեն: Բայց չէի կարծում, որ նա դա իսկապես կանի»,- կնոջ խոսքերն է փոխանցում պարբերականը: