Home / Հայաստան / Հայաստանը Բաթումիին կապող ճանապարհը խնդիրներ կառաջացնի Վրաստանում. Շևարդնաձե

Հայաստանը Բաթումիին կապող ճանապարհը խնդիրներ կառաջացնի Վրաստանում. Շևարդնաձե

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն սպառնալիք է տեսնում Հայաստանը Աջարիային կապող ուղիղ մայրուղու կառուցման մեջ:

«Այս ծրագիրը կարող է ժողովրդագրական խնդիր ստեղծել Վրաստանի համար»,-«Ասավալ-դասավալի» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Շևարդնաձեն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել էր ճանապարհների կառուցման հարցը իր վրաստանյան գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Նրանք պայմանավորվել էին ակտիվացնել Հայաստանը Բաթումիին կապող ճանապարհաշինության գործընթացը: Սահակաշվիլին նշել էր, որ դա թույլ կտա խթանել հայ զբոսաշրջիկների հոսքը Վրաստան:

Միաժամանակ Շևարդնաձեն մտավախություն ունի, որ Աջարիայում ժողովրդագրական պատկերը կարող է փոխվել հայերի ներհոսքի պատճառով:

«Նայեք Աբխազիային, չէ որ այնտեղ ավելի շատ հայ կա, քան աբխազ»: