Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխող կուսակցության հաղթանակի «կարուսելը»

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխող կուսակցության հաղթանակի «կարուսելը»

Ընտրական կարուսելը, կամ կեղծված քվեաթերթիկներով մի քանի տեղամասերում զանգվածային քվեարկությունը դարձել է ՌԴ Պետդումայի ընտրություններում անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքելու ամենատարածված միջոցը: Դատելով ընտրությունների մասնակիցների արձագանքներից` հենց նման  եզրակացության կարելի է գալ. Youtube-ում տեղադրվել է ուղեցուցային տեսանյութ, իսկ Մոսկվայի «կարուսելներից» մեկին մասնակցել են մայրաքաղաքային երեք ինտերնետ ռեսուրսների` «Лента.ру», «Газета.Ru», և  «Новая газета»-ի թղթակիցները: Լրագրողները թույլ չեն տվել «Եդինայա Ռոսիային» ավելորդ քվեներ ստանալ, իսկ «կարուսելի» մասնակիցներին` գումար, թեև ոստիկաններին գործել ստիպելը այդքան էլ դյուրին չէր:

Սխեման հետևյալ տեսքն ունի. վաղ առավոտյան ապագա «կարուսելի» մասնակիցներին  հավաքում են` կարգադրություններ տալու, որտեղ պատմում են, որ իրենք մի քանի ընտրատեղամասերում կքվեարկեն «վեցերորդ տողի»`«Եդինայա Ռոսիայի» օգտին, և բացատրում են` ինչպես դա ճիշտ անել: Մտնելով ընտրատեղամաս` անհրաժեշտ է մոտենալ համապատասխան սեղանին, և ՏԸՀ-ի աշխատակիցները կճանաչեն կարուսելի մասնակցին անձնագրում դրված օրացույցով կամ տրոլեյբուսի տալոնով: Հագուստի արտաքին կողմում գրպան են կախում, որտեղ անհրաժեշտ է թաքցնել տասնյակ քվեաթերթիկներ (արդեն լրացված), իսկ ընտրախցում փաթաթել դրանք սեփական քվեաթերթիկի մեջ և այդ ամենը միասին լցնել քվեատուփի մեջ: Կազմակերպիչները նաև վստահեցնում են, որ «կարուսելի» մասնակիցներին» ոչինչ չի լինի», անհանգստանալու կարիք չկա, ՏԸՀ-ի անդամներն ու ոստիկանները չեն խանգարի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի` մինչ 08:00-ը, կազմել էր ընտրական հանձնաժողովի արձանագրությունների 93,3 %-ը: Սույն տվյալների համաձայն, «Եդինայա Ռոսիան» Պետդումայի ընտրություններում ստանում է ձայների 49,72% -ը: Կոմունիստական կուսակցությունը` 19,15%, «Սպրավեդլիվայա Ռոսիան»` 13,16%, Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունը` 11,67%-ը: Երեք կուսակցություններ դուրս են մնում Պետդումայից: Դրանք են` «Յաբլոկոն»` 3,21%, «Պատրիոտի Ռոսիի»` 0,96%  և «Պրավոյե դելո»` 0,59%: Պետդումա անցնելու համար կուսակցությունները պետք է ստանան ընտրողների քվեների ավելի քան 7%-ը: 5-7% քվեներ ստացած  կուսակցությունները կարող են մեկ կամ երկու մանդատ ստանալ Պետդումայում: