Չինաստանի հարավ-արևելյան Խունան նահանգի Տյանմեն ազգային զբոսայգում նոր ատրակցիոն է բացվել զբոսաշրջիկների համար, որը թույլ է տալիս ապակեպատ ճանապարհով քայլել անդունդի վրայով:
Անսովոր ապակե ճանապարհը անցնում է լեռան կողային հատվածով և ամբողջովին անդունդի վրա է գտնվում:
ԶԼՄ-ներում Skywalk («Զբոսանք երկնքում») անունը ստացած արահետը ձգվում է 60 մետր, և գտնվում է 1430 մետր բարձրության վրա: