Երեկ`դեկտեմբերի 4-ին, Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում մերձմոսկովյան ընտրատեղամասերից մեկում ուսանողուհիները որոշել են առանձնանալ քվեարկողների ամբոխից:
Նրանք քվեատուփին մոտենալիս մերկացրել են մարմնի վերին հատվածը` նման անսովոր կերպով իրականացնելով իրենց «քաղաքացիական պարտքը»:
Աղջիկները`Լոլան և Քրիստինան հայտարարել են, որ իրենց կարգախոսն է «մերկ և ազնիվ ընտրությունների համար»: Նրանց խոսքով` իրենք որոշել են երեք ընկերուհիներով ներկայանալ ընտրատեղամաս, սակայն վերջին պահին երրորդ ընկերուհին հրաժարվել է նախաձեռնությունից:
«Մենք թաքցնելու ոչինչ չունենք, թող քաղաքական գործիչներն էլ ոչինչ չթաքցնեն», – ասել են աղջիկները: