Home / Հայաստան / Հեղինակ. Հայաստանցի ու ադրբեջանցի լրագրողները վերջանում են Ղարաբաղի վրա

Հեղինակ. Հայաստանցի ու ադրբեջանցի լրագրողները վերջանում են Ղարաբաղի վրա

Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի լրագրողների համար կազմակերպված հերթական դասընթացներն ի սզբանե կորցրեցին իրենց իմաստի զգալի մասը, երբ միջոցառման մասնակիցները պայմանավորվեցին չլուսաբանել այն ԶԼՄ-ներում և չհրապարակել համատեղ լուսանկարներ:

Դասընթացների ժամանակ. ինչպես և ակնկալվում էր, լրագրողական քննարկումները պարբերաբար դադարում էին լրագրողական լինել, և Երևանից, Բաքվից, Ստեփանակերտից լրագրողները սկսում էին խոսել իրենց երկրների նախագահների և ԱԳ նախարարների շուրթերով: Եվ դրա պատճառն այն էր, որ անգամ արևմտաեվրոպական մայրաքաղաքի ֆոնը չէր ազատում սեփական հայրենիք վերադառնալուց հետո թշնամու դիմակը չպատռելու, դիմացինին և նրա ցեղին իր տեղը ցույց չտալու, իր ազգի ձգտումները չարտահայտելու մեջ մեղադրվելու ռիսկից:

Դասընթացների քողի ներքո մասնակիցներն ընդհանուր առմամբ համաձայն էին այն կարծիքի հետ, որ դադարում են լրագրող լինել, երբ սկսում են քննարկել ղարաբաղյան հակամարտության թեման, և մինչ այժմ այս հարցի շուրջ ամեածանրակշիռ և պրոֆեսիոնալ աշխատանքները պատկանում են դրսի վերլուծաբաններին և լրագրողներին:

Դասընթացի համակարգողներից մեկն առաջարկեց գրել «ադրբեջանական» այն թեմաների ցուցակը, որոնք չի կարելի լուսաբանել հայկական ԶԼՄ-ներում, և հակառակը: Հետո հենց ինքն էլ հրաժարվեց այդ գաղափարից` բացատրելով դա ցուցակը կազմելիս ներկաների ակնկալվող հուզականությամբ:

Չնայած դրան` մեդիա-թշնամիները իրենց իսկ նախաձեռնությամբ  փոխանակվեցին այն թեմաներով, որոնք չի կարելի մասնագիտորեն լուսաբանել հակառակ կողմից: Մենք դա արեցինք մի քանի րոպեում:

 

Նրանք` մեզ

Խոջալուի ողբերգությունը

Հայաստանի ադրբեջանցիները

Ղարաբաղի ադրբեջանցիները

Ադրբեջանցիների արտաքսումը Ղափանից

Ադրբեջանի մշակույթը

Հայկական կողմի ռազմական հանցագործությունները

ՌԴ զինված ուժերի մասնակցությունը ղարաբաղյան պատերազմում

Հայկական ազգայնականությունը

Հայկական պատմության միթոսները

Հայաստանում ադրբեջանական ժառանգությունը

Հայաստանում և Ղարաբաղում ադրբեջանական գործոնի վերացումը

 

Մենք` նրանց

Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերը

«Օղակ» օպերացիան

Ադրբեջանի հայերը

Հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության օրոք

Նախիջևանի պատմությունը

Ադրբեջանում կոռուպցիայի ծավալները

Ադրբեջանական բանակի իրական վիճակը

Ջուղայում խաչքարների վերացումը

Ադրբեջանում հայկական գերեզմանների վերացումը

Մարաղայի ողբերգությունը

Ադրբեջանի կողմից Ռուսաստանյան զորքերի մասնակցությունը Ղարաբաղի պատերազմին

Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը

Ծանոթանալով ցուցակի հետ` իմ գործընկերն այն եզրակացության եկավ, որ իր համար գլխավոր հակասությունը ընտրությունն է. լինել լրագրո՞ղ, թե՞ հայրենասեր, ասել ճշմարտությո՞ւնը, թե՞ ծառայել քո երկրին: Սկզբի համար փորձեք օգտագործել տեղեկատվության առնվազն երկու աղբյուր, հիմնվել փաստերի վրա և վերստուգել տեղեկատվությունը,- միջամտեց ինչ-որ գերազանցիկ:

Նյութի բնօրինակը` այստեղ