10 ամսական անգլուհի Սերիս Սմոլի կյանքը բժիշկները պահպանում են շնորհիվ վիագրայի: Աղջիկը ստիպված է ընդունել տղամարդկանց սեռական ակտիվությունը բարձրացնող դեղամիջոցը մինչև 5 տարեկան, գրում է medikforum.ru կայքը:
2011 թվականին Մեծ Բրիտանիայում ծնված աղջիկը մի շարք արատներ ուներ, այդ թվում` սրտային անբավարարություն:
Պրոբլեմի վերացման համար երեխային երկու վիրահատություն էր անհրաժեշտ, որոնցից մեկը բժիշկներն արդեն իսկ իրականացրել են: Երկրորդը կանցկացվի միայն աղջկա 5 տարին լրանալուց հետո: Մինչ այդ սրտի աշխատանքը խթանելու համար անգլիացի բժիշկները Սերիսին վիագրա են նշանակել:
Քչերը գիտեն, որ վիագրայի հիմնական բաղադրիչը` սիլդենաֆիլը, նախկինում օգտագործվում էր հենց սրտի բուժման համար:
«Չնայած իրավիճակի ողջ դրամատիզմին, ես ու ամուսինս չկարողացանք թաքցնել ժպիտը, երբ բժիշկը բացատրեց մեզ, որ մեր աղջիկը այսուհետ ամեն օր պետք է վիագրա ընդունի»,-լրագրողներին պատմել է երեխայի մայրը` Քերի Սմոլը: