Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Մարալիկ քաղաքից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա տղան և 20-ամյա աղջիկը, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ավտոտնակում կայանված ավտոմեքենայի մեջ զրուցելիս` ավտոմեքենայից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է քննություն: