Յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունն Ամանորյա հյուրասիրություններ և այցելություններ է իրականացնում Երևանի ու մարզերի մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար:
Կազմակերպությունն առաջարկում է բոլոր ցանկացողներին մասնակցել ամանորյա ակցիային` կատարելով դրամական նվիրատվություն, մասնակցելով և օգնելով երեխաների համար կազմակերպվող միջոցառումներին և տարածելով ակցիայի մասին լուրը:
«Ապագան բաց է» հ/կ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդամենը 1,000 դրամով յուրաքանչյուր մարդ կարող է հոգալ մեկ երեխայի Ամանորյա հյուրասիրության և նվերի ծախսերը:
«Ինչպես և ամեն տարի, ամանորյա միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվելու են թափանցիկ և մասնակիցների համար հասանելի տարբերակով, իսկ աշխատանքների ավարտից հետո հաշվետվություն է ուղարկվելու բոլոր աջակիցներին», – ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ: «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպության հետ հնարավոր է կապվել 55-91-26 և 077 62-66-43 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ.փոստի հասցեով: