Դեկտեմբերի 7-ի գիշերը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Twitter միկրոբլոգում հայտնվել է Կոնստանտին Ռիկովի ոչ ցենզուրային հաղորդագրության արտատպված տարբերակը: Հրապարակումը հեռացվել է էջից մի քանի րոպե անց, սակայն այն հասցրել են ֆիքսել և արտատպել հազարավոր բլոգերներ: Ռիկովի թվիթը տարածվել է ողջ Twitter-ով մեկ.«Ախ, տեսնեիք, թե հիմա ինչ է կատարվում իմ էջում: Դրախտ ու դժոխք, շոկ ու թրթիռ, Կրեմլ ու Պետդեպ»,- ավելի ուշ գրել է հեղինակը:
Էջի պատճենած տարբերակը հրապարակել են բազմաթիվ բլոգերներ, այն հետևյալ կերպ էր հնչում. «Այսօր ակնհայտ դարձավ, որ եթե մարդ իր բլոգում գրում է «Սրիկաների և գողերի» կուսակցություն» արտահայտությունը, նա անուղեղ, ք…ծ ոչխարի մեկն է»,- ասված էր գրության մեջ: Դրանից հետո Կոնստանտին Ռիկովը գրել էր, որ իրեն վայրկյանում 20 թվիթ է գալիս: