Home / Հայաստան / Եթե ԲՀԿ-ն ազատվի Ռոբերտ Քոչարյանի տիրապետությունից… Շահնազարյանը կասկածում է

Եթե ԲՀԿ-ն ազատվի Ռոբերտ Քոչարյանի տիրապետությունից… Շահնազարյանը կասկածում է

Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ կլինի համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, եթե վերջինս կարողանա ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի տիրապետությունից, ով մի քանի տարում Հայաստանին ավելի շատ վնաս է հասցրել, քան Օսմանյան Թուրքիան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա` Կոնգրեսը պայքարում է ոչ թե դեմ, այլ հանուն, և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են կերտել ժողովրդավարական Հայաստան, կարող են միանալ իրենց պայքարին:

Շահնազարյանի խոսքով` ՀԱԿ-ի հետ համագործակցելու համար ԲՀԿ-ն պետք է, նախևառաջ, դավանի այն արժեքային համակարգը, որը դավանում է ՀԱԿ-ը` տա 2008թ. ընտրությունների և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գնահատականը:

Շահնազարյանը, այնուամենայնիվ, կասկած է հայտնել, որ ԲՀԿ-ն պատրաստ կլինի դրան:

ՀԱԿ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ փետրվար-մարտ ամիսներին իրենք պատրաստվում, են ակտիվ միջոցառումեր անցկացնել և պահանջը կրկին լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Արաբական սցենարի հավանականությունը Շահնազարյանը հերթական անգամ բացառել է: