Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.24-ին Հրշեջ ծառայությունն ահազանգ է ստացել, որ Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական 2 տանը` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 203 սենյակում նկատվում է ծխապատ գոտի:
Ինչպես հաղրոդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել` 18.43-ին:
Այրվել են երեքական քմ մակերեսով պատ և հատակ, գրապահարան, աթոռ և թուղթ, ջերմահարվել են 4 մոնիտոր, օդորակիչ և սեղան:
Համաձայն հաղորդագրության, տուժածներ չկան: