Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության շրջանակներում Երևանի Մոսկվայի տանը դեկտեմբերի 10-ից 14-ը կանցկացվի Ռուսաստանյան ֆիլմերի ավանդական շաբաթը: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, այս տարի փառատոնին տարբեր ժանրերի ֆիլմեր ներկայացված կլինեն:
-Ընտանեկան կոմեդիա «Տղամարդկային կանացի խաղ», ռեժ. Մ. Մախանկո
-Պատմական դրամա «Կայսրության աստղը», ռեժ. Ե. Սոկոլովը
-Պատմական դրամա «Յունկերները», ռեժ. Ի.Չերնիցկի
-Մելոդրամա «Իմ հայր Բարիշնիկովը», ռեժիսորներ Դ. Պովոլոցկի, Մ. Դրուգոյ
-Մելոդրամա «Չեմ ասի», ռեժ. Ի.Կոպիլով
Դեկտեմբերի 10-ին կինոշաբաթի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նախատեսված են թատրոնի և կինոյի արտիստների երաժշտական կատարումներ և այլ ելույթներ: Բացի դրանից, բացման արարողությանը կմասնակցեն ռուսաստանյան կինոգործիչները. Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիմոֆեյ Ֆյոդորովը («Կայսրության ավարտը» ֆիլմը), Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Մարինա Յակովլևան, դերասան և ռեժիսոր Իգոր Չերնիցկին և Նիկոլայ Ռոմանովը («Յունկերներ» ֆիլմը), ռեժիսոր Մարիա Մախանկոն, Ռուսաստանի Կինոգործիչների միության քարտուղար, Ռուսաստանի կինոյի բաց փառատոնի և «Ամուրսկայա Օսեն» թատրոնի նախագահ Սերգեյ Նովոժիլովը, «Ֆեստ-Սինեմա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Լոսը:
Մինչ կինոշաբաթի բացման հանդիսավոր արարողությունը, Մոսկվայից ժամանած հյուրերը կպատասխանեն լրագրողների հարցերին: Մամլո ասուլիսը տեղի կունենա Մոսկվայի Տանը 2011 թվականի դեկտեմբերի 10-ին`13:00-ին: