Եվրոպայում գործող մահմեդական իմամներից մեկը, ում անունը չի հրապարակվում, արգելել է կանանց մոտենալ այնպիսի մրգերի և բանջարեղենների, որոնք նման են սեռական օրգաններին: Այսպիսով, իմամը ցանկանում է հեռու պահել կանանց «սեքսի մասին մտքերից»:
Ինչպես գրել է եգիպտական Bikya Masr կայքը, իմամը համոզված է, որ եթե կանայք «ցանկանում են նման միրգը կամ բանջարեղենն օգտագործել որպես կերակուր, ապա երրորդ անձը, նախընտրելի է, որ այն տղամարդ լինի և բարեկամ (ամուսինը կամ հայրը), փոքր մասերի մասնատի պտուղը և կնոջը մատուցի այդ տեսքով»:
Կանանց համար վտանգավոր բանջարեղենի շարքին է պատկանում նաև գազարը: