Home / Հայաստան / Դեկտեմբերի 10-ին Հայաստանում ձյուն կգա

Դեկտեմբերի 10-ին Հայաստանում ձյուն կգա

Այսօր Հայաստանի տարածքում եղանակը պայմանավորված է արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ:

Դեկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը գրեթե չի փոխվի, տեղեկացնում է Meteo TV-ն: Մայրաքաղաքում առայժմ սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը -6-8, ցերեկային ժամերին +4+6, երեկոյան 0+2:

Դեկտեմբերի 10-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում, ինչպես նաև դեկտեմբերի 10-ի ցերեկն ամբողջ Հանրապետությունում սպասվում է ձյուն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում, առանձին վայրերում հնարավոր է  մառախուղ, լեռներում հնարավոր է բուք, ցածր տեսանելիություն: