Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած վիրահատությունից հետո «շատ լավ առողջական վիճակում» է և շարունակում է բուժում ստանալ, թեև ցանկանում է կրկին աշխատանքի վերադառնալ, երեկ հայտնել է առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը:
«Վարչապետը շատ լավ առողջական վիճակում է: Անհանգստանալու խնդիր չկա»,-ասել է Աքդաղը Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Նախարարի խոսքով` վարչապետն ավելի շուտ է ցանկացել աշխատանքի վերադառնալ, սակայն իրենք խորհուրդ են տվել շարունակել հանգստանալ:
Հիշեցնենք, որ Էրդողանը Ստամբուլի Մարմարա համալսարանի հիվանդանոցում հաստ աղու վիրահատություն էր տարել նոյեմբերի 26-ին:
Նշենք, որ օրերս ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ Էրդողանի վիճակը ծանր է և հնարավոր է նա այլևս չապաքինվի: