Ձմեռային եղանակը բացասաբար է ազդում կանանց արտաքին տեսքի վրա և նրանց ծերացնում է մոտ 5 տարով: Մասնագետների կարծիքով` այս փոփոխությունները պայմանավորված են արևի էներգիայի պակասով, որի հետևանքով մաշկը գունատ է դառնում, իսկ աչքերի տակ առաջացող պարկերն ավելի ակնհայտ են դառնում, գրում է The Telegraph-ը:
Ձմռանը մաշկը դառնում է ավելի թափանցիկ և մուգ պարկերը ավելի նկատելի են դառնում հատկապես աչքերի տակ առաջացող հոգնածության նշանները վերացնող արևահարման բացակայության պատճառով:
Գիտնականները նշում են, որ իրավիճակը խորացնում է նաև հոգնածության զգացումը, որն առաջանում է D վիտամինի պակասի հետևանքով, քանի որ այս վիտամինը օրգանիզմում արտադրվում է արևի ճառագայթների ազդեցության տակ: