Երիտասարդ անգոլացին սպանել է հարազատ հորը այսօր կայանալիք «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպման մասին վիճելու ժամանակ, հայտնում է Angop գործակալությունը:
Համաձայն ոստիկանության` 17-ամյա երիտասարդի և նրա 48-ամյա հոր միջև բուռն վիճաբանություն է սկսվել իսպանական ֆուտբոլի և անգոլական երաժշտության մասին, որից հետո որդին երկու անգամ կրակել է հոր վրա: Ծնողը տեղում մահացել է, իսկ տղան փախուստի է դիմել: