Իրանի իսլամական հանրապետության բնակիչը կոշիկը նետել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Սարի քաղաքում նախագահի ելույթի ժամանակ: Ինչպես հայտնում է РБК-ն, հարձակվողին չի հաջողվել հարվածը նշանակետին հասցնել:
Իր կոշիկով նախագահին հարվածել փորձած տղամարդը ենթադրաբար Իրանի գործազուրկ քաղաքացի է: Թե ինչ պատիժ է սպառնում արկածախնդիր տղամարդուն, դեռևս չի հաղորդվում: Նշենք, որ մահմեդական երկրներում կոշիկով ինչ-որ մեկին հարվածելը մեծ վիրավորանք է նշանակում:
Նման արարքով առաջին անգամ աչքի ընկած հերոսը իրաքյան ռադիոյի լրագրող Մունթազար ալ Զեյդինն էր, ով 2008 թվականի դեկտեմբերի 14-ին իր կոշիկը նետեց ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վրա: