«Կասպերսկու լաբորատորիայում» կազմել են այն երկրների վարկանշային աղյուսակը, որտեղ ինտերնետ օգտատերերը ամենահաճախն են հայտնվում վարակված կայքերում:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ընկերության փորձագետները, համացանցից ամենահիմար կերպով օգտվող օգտատերերի թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:
Վարկանշային աղյուսակի առաջին տեղում է ԱՄՆ-ն, երկրորդը Օմանն է:
Հայաստանին հաջորդում է Բելառուսը: Եվ «լավագույն» հնգյակը եզրափակում է Ռուսաստանը, գրում է Fontanka.ru-ն: