Ռուսաստանյան ընդդիմությունը որոշել է դեկտեմբերի 24-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում անցկացվելիք հանրահավաքը կազմակերպել հանրահավաք-համերգ ձևաչափով: Այս որոշումը բացատրվում է նրանով, որ հանրահավաքը նախատեսված է Ամանորյա տոնակատարություններին նախորդող վերջին հանգստյան օրերին, իսկ այդպես «թուլությունը կարելի է» ուժի վերածել և հրապարակում բավականաչափ մարդ հավաքել: Երաժիշտներն ընդմիջելու են քաղաքական և հասարակական գործիչների ելույթները: Ոչ մի կուսակցություն հատուկ հրավեր չի ստացել, սակայն կազմակերպիչները նշել են, որ բոլորին էլ ուրախ կլինեն տեսնել:
Հաջորդ հանրահավաքի խորհրդանիշը, նախկինի պես, սպիտակ ժապավենը կլինի: Նաև առաջարկ է արվել բոլոր ցուցարարներին միանման երաժշտություն տեղադրել հեռախոսազանգի փոխարեն` «Կինո» խմբի «Փոփոխություններ» (Перемен) երգը: