Home / Հայաստան / Օբաման Իրաքից դուրս է բերում ամերիկյան վերջին զորքերը

Օբաման Իրաքից դուրս է բերում ամերիկյան վերջին զորքերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքի կառավարության ղեկավար Նուրի ալ Մալիկի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրաքում պատերազմի ավարտի մասին: Նրա  խոսքով` ԱՄՆ զորքերը կլքեն Իրաքի սահմանները մինչ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Մենք ուզում ենք, որպեսզի Իրաքի ժողովուրդն իմանա, որ ի դեմս ԱՄՆ-ի հզոր գործընկեր ունի», – հայտարարել է Օբաման:: Մամլո ասուլիսից հետո երկու երկրների առաջնորդներն այցելել է Արլինգտոնյան ազգային գերեզման և ծաղիկներ դրել անհայտ զինվորի շիրիմին, այնուհետև լսել են ԱՄՆ-ի և Իրաքի հիմները:

Հիշեցնենք, որ Իրաքում ընթացող պատերազմը սկսվել է 2003 թվականին: ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժել են Իրաք`Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելու նպատակով: Այս խնդիրը նրանք շատ արագ լուծեցին: 2003 թվականի ապրիլի 9-ին կոալիցիայի ուժերը նվաճեցին Բաղդադը: Երկամսյա պատերազմում Լոնդոնի և Վաշինգտոնի զորքերը կորցրեցին շուրջ 170 զինվոր:

Սակայն պատերազմը վերաճեց պարտիզանականի, և ամերիկյան բանակի կորուստները սկսեցին էապես աճել: Իրադրությունը չփոխվեց անգամ Սադամ Հուսեյնին 2006 թվականին պատանդ վերցնելուց և կախաղան հանելուց հետո:

2010 թվականի վերջին ամերիկյան զորքերի հիմնական մասը դուրս բերվեց Իրաքից: Երկրում մնացել էին ԱՄՆ շուրջ 50,000 զինվորականներ տեղի իրավապահ մարմիններին աջակցելու նպատակով: