Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Ոստիկանները պարզել են, որ տղամարդուն տանը, ամուսնալուծության հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է կինը:
Ձեռնարկվում են միջոցառումներ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: