Կալինինգրադում 5-հարկանի շենքի կտուրին աշխատելիս 50-ամյա հայաստանցին ընկել է տանիքից և տեղում մահացել:
Ըստ մախնական տվյալների` տղամարդը կղմինդրի փոփոխման աշխատանքներ իրականացնելիս պատահաբար ընկել է տանիքից: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է: Քննչական կոմիտեի տվյալներով` նա աշխատել է առանց անվտանգության ապահովման պարագաների:
Դեպքի առնչությամբ ստուգումներ են սկսվել` պարզելու` արդյոք հիմքեր կան քրեական գործ հարուցելու համար: