Մարզիկներին հանգիստ չի տալիս շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի կողմից իրականացված միջնադարյան լեգենդար նետաձիգ «Վիլհելմ Թելի հայտնի հնարքը»: Ֆեդերերին հաջողվել էր Gillette-ի գովազդային հոլովակի նկարահանման ժամանակ դիպուկ հարվածով օպերատորի օգնականի գլխից գցել մետաղյա տարրան:
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերեն Ուիլիամսը իր Twitter-ի էջում տեղադրել է մարզումներից մեկի ժամանակ իրականացված նմանատիպ փորձի տեսանյութը:
Նա նույնպես փորձել է հարվածել իր խաղընկերոջ գլխին դրված թիրախին, սակայն հարվածել է որովայնին:
«Ուզո՞ւմ եք ծիծաղել: Դիտեք իմ մարզումների տեսանյութը»,- իր բլոգում գրել է թենիսիստուհին:
Ավելի քան մեկ տարի առաջ Ռոջեր ֆեդերերը գովազդային ֆոտոշարքի ժամանակ ցուցադրել էր իր հարվածի ֆենոմենալ ճշգրտությունը` կրկնելով նետաձիգ Վիլհելմ Թելի հնարքը: Ճշգրիտ փոխանցումով նա երկու անգամ շատ մեծ հեռավորությունից գցել է մետաղական տարրան օգնականի գլխից:
Քչերն այն ժամանակ հավատացին Ռոջերի կարողություններին, սակայն նկարահանումներին ներկաներից և ոչ ոք ոչ հաստատել է, ոչ էլ հերքել է հնարքի իսկությունը, որը գովազդային արշավի մեխն էր դարձել: