Home / Հայաստան / Որն է Եվրամիության ամենահարուստ պետությունը

Որն է Եվրամիության ամենահարուստ պետությունը

2010 թվականին Լյուքսեմբուրգի ՀՆԱ-ն ավելի քան երկու անգամ գերազանցել է Եվրամիության երկրների միջին ցուցանիշը:

Երկրորդ տեղում են Նիդերլանդները: Այնուհետև գալիս են Իռլանդիան, Դանիան, Ավստրիան, Շվեդիան, որոնց ՀՆԱ-ն 20–30% բարձր է միջին մակարդակից: Բելգիայի, Գերմանիայի և Ֆինլանդիայի ցուցանիշները 15–20%-ով են բարձր, Մեծ Բրիտանիայինն ու Ֆրանսիայինը`10%-ով:

Իտալիայի, Իսպանիայի և Կիպրոսի ՀՆԱ-ն միջինից ցածր մակարդակի վրա է: Հունաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով գերազանցել է միջին ցուցանիշը 1%-ով:

Ամենավատ ցուցանիշներն ունեն Ռումինիան և Բուլղարիան:

Հուլիսին Լյուքսեմբուրգը առավելագույն միավորներն է հավաքել մեկ շնչի հաշվով, այն կազմում է 238: Համեմատության համար նշենք, որ Նորվեգիան 179 միավոր ունի, Շվեյցարիան` 146, Բուլղարիան`43, հայտնում է BFM.ru-ն: