Դեկտեմբերի 9-ին Իջևանի քաղաքապետարանից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը:
Ավելի ուշ պարզվել էր, որ հուշարձանի ձեռքը քարով կոտրել և Աղստև գետն է նետել 51-ամյա Մարտուն Ղալումյանը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ղալումյանը մայիս ամսին քարով կոտրել է նաև նշված զբոսայգում գտնվող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի 17-ին և նոյեմբերի 13-ին խոհանոցային դանակով պոկել է Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը: