Խոշորագույն Facebook սոցիալական ցանցը ինքնասպանության կանխարգելման նոր ծրագիր է գործարկել, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ուղիղ հղմամբ առցանց զրույց ունենալ մասնագետների հետ, հայտնում է ընկերությունը:
Facebook-ի օգտատերերը կկարողանան հաղորդել իրենց ընկերների` ինքնասպանության վերաբերյալ մտքերի մասին, սեղմելով ընկերոջ hաղորդագրության կողքին հայտնվող հատուկ կոճակը: Նման հաղորդագրություններ թողած օգտատերերին սոցցանցի աշխատակազմը էլեկտրոնային նամակ կուղարկի թեժ գիծ զանգահարելու կամ հատուկ հղմամբ մասնագետի հետ առցանց զրույց ունենալու առաջարկով:
Իրենց ընկերների համար անհանգստող օգտատերերը նույնպես նամակ կստանան այն մասին, որ իրենց հաղորդագրությունը տեղ է հասել:
Ինքնասպանության նոր ծրագիրը կկարողանան օգտագործել դեռևս միայն ԱՄՆ-ի և Կանադայի օգտատերերը: