16:33 «Ես բավականաչափ օբյեկտիվ տեղեկատվություն ունեմ երկրկում ու աշխարհում դեպքերի զարգացման մասին»:
16: 29 «Ես ինտերնետի համար ժամանակ չունեմ: Հեռուստացույց էլ չեմ դիտում»:
16:04 Պուտինը` Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին. «Նրանց հարկավոր չեն դաշնակիցներ, նրանց հարկավոր են վասալներ: Բայց մենք ցանկանում ենք զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և զարգացնելու ենք»:
15:55 Բերեզովսկու և Աբրամովիչի դատի մասին. «Լավ կլիներ` Ռուսաստանում դատվեին: Փողերն այստեղ են աշխատել ու հափշտակել, թող այստեղ և կիսեն»:
15:52 Պուտին. «Մայր հայրենիքը դեռևս հիվանդ է, բայց հիվանդ մոր անկողնուց չեն հեռանում»:
15:35 «Ոչ մի սուլոց էլ չեմ լսել: Ավարտել եմ խոսքս դահլիճի ծափողջույնների ներքո: Աղմուկը կարող էր տարբեր պատճառներով լինել: Չեմ նեղանում նրանցից, ովքեր աղմկել են», – այսպես է Պուտինը մեկնաբանել Օլիմպիյսկիում իր ելույթի մասին հարցը:
14:51 «Եկեք ինձ մոտ, բանդերլոգներ», – Պուտինը արձագանքել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատանքի մասին հարցին, եթե ինքն ընտրվի ՌԴ նախագահ:
14:45 Պուտինը` նախագահի թեկնածու Պրոխորովի մասին. «Միխայիլ Դմիտրիևիչը ՌԴ քաղաքացի է, ով հասել է տարիքային համապատասխան ցենզին… իրավունք ունի»: Պուտինի խոսքով` Պրոխորովը ուժեղ և արժանի մրցակից է, «բայց հաջողություն նրան չեմ մաղթի, քանի որ ինքս եմ առաջադրվել»:
14:42 Պուտինը խոստացել է մտածել Ռուսաստանում Ազգերի հարցերով նախարարությունը վերականգնելու մասին:
14:38 Պուտին. «Գիտեմ, որ Կադիրովից դժգոհելու հիմքեր կան, բայց նա վերականգնում է Չեչնիան: Եվ Գրոզնին վերականգնում է այնպես, ինչպես ոչ մեկին չի հաջողվել: Եվ կոռուպցիան Հանրապետությունում նվազագույնի է հասցված»:
14:35 Հանրահավաքների կապակցությամբ Կրեմլում առկա խուճապի վերաբերյալ հարցին Պուտինը պատասխանել է. «Նման բան այնտեղ (Կրեմլում) չեմ նկատել, թեև վաղուց այնտեղ չեմ եղել»:
13: 30 Հայտնի հաղորդավար Թինա Կանդելակին դժվար թե դառնա Կրթության նախարար, հայտարարել է Պուտինը:
«Թինան, հավանաբար, շատ տաղանդներ ունի, սակայն նախարարություն ղեկավարելու համար անհրաժեշտ է կառավարման ու համապատասխան ոլորտում աշխատելու փորձ ունենալ: Համոզված չեմ, որ Թինան ունի նման փորձ»:
13:15 ԱՄՆ նահանգապետ Ջոն ՄկՔեյնի քննադատության մասին. «ՄկՔեյնի հայտարարությունները վերաբերում են Ռուսաստանին, ոչ թե ինձ: ԱՄՆ-ն ցանկանում է մի կողմ մղել Ռուսաստանին, ցայսօր վախենում են մեր միջուկային ներուժից: Մենք ունենք սեփական կարծիք: Մենք անկախ արտաքին քաղաքականություն ենք վարում: Մենք ավելի շատ ընկերներ, քան թշնամիներ ունենք»:
13:12 Պուտինը մեկնաբանել է «Կոմերսանտ-Վլաստ» պարբերականում իր լուսանկարը` ոչ ցենզուրային գրությամբ: ՌԴ վարչապետը նկարը զվարճալի է անվանել: Նա նեղացած չէ:
Հիշեցնենք, որ պարբերականի խմբագիրը միջադեպից հետո ազատվել է աշխատանքից:
13: 03 Պուտին. «Զզվացրիք էս ընտրություններով»:
13:00 Ընտրակեղծիքները բացառելու համար Պուտինն առաջարկել է տեսախցիկներ տեղադրել բոլոր ընտրատեղամասերում:
«Պետք է վեբ-տեսախցիկներ տեղադրել, որոնք կաշխատեն շուրջօրյա ռեժիմով և հնարավորություն կտան օրվա յուրաքանչյուր ժամի տնից կամ աշխատավայրից քլիք անել և տեսնել` ինչ է կատարվում»:
12:54 Պուտին. «Ալեքսեյ Կուդրինը իմ ընկերն է: Ես հասկանում եմ նրա մոտեցումը որոշ հարցերին: Որոշ հարցերում մեր կարծիքները չեն համընկնում, բայց դրանք սկզբունքային չեն»:
13:00 Ընտրակեղծիքները բացառելու համար Պուտինն առաջարկել է տեսախցիկներ տեղադրել բոլոր ընտրատեղամասերում:
«Պետք է վեբ-տեսախցիկներ տեղադրել, որոնք կաշխատեն շուրջօրյա ռեժիմով և հնարավորություն կտան օրվա յուրաքանչյուր ժամի տնից կամ աշխատավայրից քլիք անել և տեսնել` ինչ է կատարվում»:
12: 47 Հանրահավաքի մասին. «Գիտեմ, որ ուսանողներին հրապարակում (Բոլոտնայա հրապարակ, որտեղ շաբաթ օրը տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը – Epress.am) վճարել են: Ոչինչ, թող տղաները գոնե մի քիչ փող աշխատեն»:
12:35 Պուտինը` հանրահավաքի ակցիայի մասնակիցների սպիտակ թևկապների մասին. «Ինձ թվաց` սա ԶԻԱՀ-ի դեմ պայքարի քարոզարշավ է»:
12:30 Ընդդիմության առաջնորդները, որոնք մարդկանց փողոց են դուրս բերել, գոռում էին` «Ոչխարներ, առաջ»: Սա ի՞նչ բան է: Կարելի՞ է մարդկանց հետ էդպես վարվել: Այս մասին ռուսաստանցիների հետ ուղիղ շփման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով` ընդդիմությունը միշտ էլ պնդելու է, որ ընտրություններն անարդար էին. «Այլ հարց է` ինչպես է դա արտահատվում: Սա քաղաքական կուլտուրայի հարց է»: