Լոռու մարզի էլցանցի պատասխանատուները հետաքրքիր նորամուծությամբ են հանդես եկել, գրում է «Հրապարակը»:
Թերթի հաղորդմամբ` էլցանցի տեսուչները հոսանքի պարտքերի դիմաց համաձայնում են գյուղացիներից բնամթերային մուծումներ ընդունել` ձու, հավ, բուդ։
«Հրապարակի» տեղեկություններով` մեկ ձուն, օրինակ, հաշվում են երկու կիլովատ, և գյուղացիների պարտքը փակված համարում։ Այս սկզբունքը էլցանցը կիրառում է Հաղպատի, Ախթալայի, Օձունի բնակչության վրա։