Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվել է «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները։
Գործադիրը հանգել է եզրակացության, որ խնդիրն արդիական չէ, ներկայացված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա, հաղորդում ՀՀ կառավարության կայքը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում էր « մինչև 1991 թվականը պետական անվտանգության հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած, կամ համգործակցած անձանց գաղտնազերծումը»: