Դեկտեմբերի 15-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանիտանի տանը վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 30-ամյա Ահարոն Վ.-ն տան դիմաց հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին և նրա ընտանիքի անդամներին, վիճաբանել իրեն կարգի հրավիրող 25-ամյա Նարեկ Հ.-ի, 38-ամյա Արթուրիկ Ն.-ի և Վարդան Ա.-ի հետ, հրել և վայր է գցել վերջինիս՝ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Բացի այդ, հարձակվել է վիճաբանությունը դադարեցնելու փորձ կատարող ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել նրան, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածել կրծքին և ուսին, հայտնում են Ոստիկանությունից:
Ահարոն Վ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հիշեցնենք, որ օգոստոսին Ազիզյանի տան վրա հարձակում էր իրականացվել: Դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել էին նախկին պատգամավորի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3.000.000 դրամ, 20.000 դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի: