Թուրքական Սակարյա շրջանում 1999 թվականին երկրաշարժի հետևանքով փլուզված մզկիթի փոխարեն կառուցում է նորը, որը գերժամանակակից և յուրօրինակ ճարտարապետական շինություն է լինելու: Նոր մզկիթը զուրկ կլինի մահմեդական մզկիթներին հատուկ գմբեթից: Պատերը հիմնականում ապակուց են պատրաստված, ինչը թույլ է տալիս մզկիթ մտնող հավատացյալների 80 %-ին տեսնել մուլլային: Իսկ ընդհանուր շինությունը հիշեցնում է նամազի ժամանակ խոնարհված մարդու, հայտնում է Vesti.Az-ը`հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին: