Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ զանգահարել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տեղեկացրել, որ որոշ ժամանակ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանն իրենց գյուղում փոսեր է փորել` պղինձ գտնելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց հեռացել է: Ըստ գյուղացիների` Համբարձումյանը գումարներ է խոստացել համայնքի ղեկավարին, սակայն չի վճարել, վիճել է նրա հետ ու անդարձ հեռացել:
Խնդրի առնչությամբ թերթը զրուցել է Համբարձումյանի հետ:
«Մենք լիցենզիա ունենք ուսումնասիրության համար: Այո´, իսկապես հորատել ենք, տվել ենք անալիզի նմուշները, բայց դեռևս պատասխաններ չենք ստացել: Մենք ընդամենը հորատել ենք և որևէ վնաս չենք հասցրել», – ասալ է Համբարձումյանը:
Նա նաև հերքել է այն տեղեկությունը, թե ինքը որևէ գումար է պարտք համայնքի ղեկավարությանը: «Ես ոչ մեկին պարտք չեմ», – ասել է գործարարը: