ԱՄՆ-ում սկանդալային վարույթ է սկսվում ամերիկացի 23-ամյա զինվոր Բրեդլի Մենինգի նկատմանբ: Հետաքննությունը կարծում է, որ հենց նա է գաղտնի տեղեկություններ հաղորդել ամերիկյան դիվանագետների նամակների գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks կայքին:
Մենինգին ձերբակալել են մեկուկես տարի առաջ: Նա մեղադրվում է Իրաքում զինվորական ծառայություն անցնելու տարիներին իր տրամադրության տակ հայտնված ողջ գաղտնի տեղեկությունը ներբեռնելու և հետագայում Wikileaks-ին փոխանցելու մեջ: Եթե Մենինգին մեղավոր ճանաչեն, նա կյանքի մնացյալ հատվածը բանտում կանցկացնի: