Home / Հայաստան / Գիտնականներն աշխարհում առաջին անգամ արյունատար անոթներ են «աճեցրել»

Գիտնականներն աշխարհում առաջին անգամ արյունատար անոթներ են «աճեցրել»

Իսրայելի Տեհնիոնի ինստիտուտի գիտնականները, ինչպես նաև Ռամբաբ բժշկական կենտրոնի աշխատակիցները աշխարհում առաջին անգամ նոր արյունատար անոթներ են ստացել` օգտագործելով էմբրիոնային ցողունային բջիջներ (հանդիսանում են մարդու բոլոր օրգանների և հյուսվածքների բջիջների նախատիպերը, որոնցից կազմվում են մնացած բոլոր տեսակի բջիջները):

Լաբորատորիայում «աճեցված» անոթները գիտնականները պատրաստվում են օգտագործել սրտանոթային հիվանդություններ ունեցող հիվանդների բուժման համար:

Հետազոտական խմբին հաջողվել է նույնությամբ վերարտադրել համապատասխան հյուսվածքները, որոնցից էլ արյունատար անոթներ են աճեցվել:

Գիտնականները հույս ունեն հետագայում նաև տարատեսակ անոթային հիվանդություններ, այդ թվում` սրտի և ուղեղի կաթված բուժել: