Home / Հայաստան / Ինչու դաշնակցական հարուստները օլիգարխ չեն, բացատրել է Վահան Հովհաննիսյանը

Ինչու դաշնակցական հարուստները օլիգարխ չեն, բացատրել է Վահան Հովհաննիսյանը

Դաշնակցություն (ՀՅԴ) կուսկացության խորհրդարանական խմբակցության կազմում կան մարդիկ, որոնք հարուստ են, սակայն նրանք օլիգարխ չեն: Այս մասին «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով` դա վերաբերում է, մասնավորապես, Աշոտ Ափոյանին:

«Նկատեմ, որ, այո, նա հարուստ մարդ է: Սակայն հայկական ընկալումների համաձայն «օլիգարխ» բառը նշանակում է մարդ, ով ցուցադրում է իր հարստությունը և իշխանությունը, միշտ շրջապատված է թիկնապահներով, ինչ-որ զրահապատ մեքենաներով է երթևեկում և միայն ուղեկցորդներով, իրեն ոչ պարկեշտ է պահում հասարակական վայրերում, իսկ նրա հաստագլուխ ուղեկցորդները կրակում են օդ կամ մարդկանց ուղղությամբ:  Մեր խմբակցության հարուստ անդամներից և ոչ մեկը, այդ թվում` Աշոտ Ափոյանը, նման պահվածքով աչքի չի ընկել, նա  հավատացյալ, հանգիստ բնավորությամբ և ընտանեկան մարդ է: Այլ կերպ ասած, նա ոչ մի ձևով չի տեղավորվում «հայկական օլիգարխ» հասկացության շրջանակներում: Նա այդ դասին չի վերաբերվում: Նա պարզապես իսկապես լուրջ հաջողակ մարդ է», – հայտարարել է Հովհաննիսյանը:

Խոսելով պատգամավորների` ԱԺ նիստերից բացակայելու մասին, Հովհաննիսյանը նշել է, որ ՀՅԴ խմբակցության կազմում կան պատգամավորներ, որոնք իսկապես հաճախ բացակայում են առողջական խնդիրների պատճառով, օրինակ Ալվարդ Պետրոսյանը:

«Բայց ես կարծում եմ, որ խորհրդարանական աշխատանքը դա միայն դահլիճում ներկայության ապահովումը չէ և անգամ ելույթները չեն: Դահլիճում կարելի է տեսնել շատ պատգամավորների այլ խմբակցություններից, որոնք ֆիզիկապես ներկա են, բայց դա ոչինչ չի տալիս: Ինչ վերաբերում է պատգամավոր Աշոտ Ափոյանին, ապա նրա աշխատանքը խորհրդարանից դուրս արժեք ունի, երբ նա, օրինակ, մեզ է տրամադրում է որակավորում ունեցող փորձագետների և նրանց հետ օրինագիծ է մշակում և առաջարկներ անում խաղաղ գրասենյակներից մեկում: Պարզապես նա հրապարակային մարդ չէ, բայց նա շատ օգուտ է բերում: Նման պատգամավորներ բոլոր խորհրդարաններում կան: Ցավոք սրտի, Հայաստանում շատ են նրանք, ովքեր հազվադեպ են նիստերին մասնակցում, այդ իսկ պատճառով այդ ամենը նկատելի է դառնում: Բայց, չգիտես ինչու, ոչ ոք հարց չի տալիս, իսկ ինչո՞ւ դահլիճում չէ, օրինակ, Գագիկ Ծառուկյանը: Հատկապես, որ նա հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: Այս պարագայում, ես սա չեմ ասում քննադատելու համար, քանի որ այդ մարդը տասնյակ արտաքին քաղաքական ուղղվածություն ունեցող հարցեր է լուծում` Ուկրաինայի, Բելառուսի,  Խորվաթիայի հետ: Ըստ ամենայնի, հարկ է փոխել նիստերի մասնակցության գնահատման համակարգը», – նշել է ՀՅԴ-ականը: