Երեկ Թուրքիայի Ազգային ժողովում թեժ քննարկումներ են ծավալվել, որի պատճառն է եղել քրդամետ «Խաղաղություն և Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սիրի Սակիկի հայտարարությունը: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից, բյուջեի օրինագծի քննարկման ժամանակ Մուշից ընտրված պատգամավոր Սակիկը հայտարարել է, որ Թուրքիայի պատմության ընթացքում դեկտեմբերի 19-ը «ջարդերի ականատես է եղել»: Պատգամավորը հիշատակել է քրդերի 1978 թվականին Ղահրամանմարաշում տեղի ունեցած քրդերի ջարդը, որի ընթացքում իշխանության ներկայացուցիչները հարյուրավոր մարդկանց են սպանել:
Սակիկի խոսքով` Թուրքիայում ջարդեր կազմակերպելու մշակույթ կա, 1915 թվականին ջարդ են կազմակերպել հայերի նկատմամբ, հետո հրեաների, հետո քրդերի:
Քրդամետ պատգամավորի այս հայտարարությանը հակադարձել են ազգայնական «Հանրապետական ժողովրդական» և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունների պատգամավորները, ովքեր հորդորել են Սակիկին նման կերպ չարտահայտվել: