Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով կառավարության կողմից անապահով ընտանիքներին 3-ական լիտր ձեթ բաժանելու ամանորյա ակցիան, նշել է, որ կատարվածն իրեն Հյուսիսային Կորեան է հիշեցնում:
«Հայաստանի իշխանությունների կեցվածքը նմանվում է Հյուսիսային Կորեայի իշխանությունների կեցվածքին. սկզբից սեփական ժողովրդին հասցնում են ծայրահեղ աղքատություն, իսկ հետո որպես մեծագույն ողորմածություն նորմավորված սնունդ բաժանում», – նշել է Լևոն Զուրաբյանը: